Մատչելիության հղումներ

Դաղստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Ադրբեջանի 10 քաղաքացիների դեմ


Դաղստանում իրավապահները բերման են ենթարկում Ադրբեջանի քաղաքացիներին, 15-ը հունիսի, 2020թ.
Դաղստանում իրավապահները բերման են ենթարկում Ադրբեջանի քաղաքացիներին, 15-ը հունիսի, 2020թ.

Դաղստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Ադրբեջանի 10 քաղաքացիների դեմ, որոնք ձերբակալվել էին՝ շաբաթասկզբին երկու երկրների սահմանին տեղի ունեցած բախումներից հետո։

Երկու օր առաջ հարյուրավոր ադրբեջանցիներ փորձել էին ճեղքել իրավապահների պատնեշն ու հատել Ադրբեջանի սահմանը, որը նրանց առաջ փակ է արդեն մի քանի ամիս. Բաքուն հրաժարվում է ընդունել սեփական քաղաքացիներին՝ համաճարակը չտարածելու հիմնավորմամբ։

Ամիսներ շարունակ վրաններում ապրող ադրբեջանցիներից մի քանիսին այժմ նաև քրեական հետապնդում է սպառնում: Դաղստանի իշխանությունները պնդում են, թե անկարգությունների ժամանակ տուժել է մոտ մեկ տասնյակ ոստիկան:

XS
SM
MD
LG