Մատչելիության հղումներ

Դաղստանի հարավում շուրջ 50 ադրբեջանցի մարմնական վնասվածք է ստացել, ավելի քան 100-ը` բերման ենթարկվել


Դաղստանի հարավում` Ռուսաստան-Ադրբեջան սահմանին կուտակված ադրբեջանցիներն անցած գիշերը փորձել են հատել սահմանը, բայց հանդիպել են ռուսաստանցի իրավապահների կոշտ գործողություններին։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ շուրջ 50 ադրբեջանցի մարմնական վնասվածքներ են ստացել, ավելի քան 100-ը բերման են ենթարկվել։

Ռուսաստանի տարբեր մասերից վերջին ամիսներին Դաղստանի հարավում կուտակված ադրբեջանցիները ցանկանում են տուն վերադառնալ, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով ցամաքային սահմանը փակ է։

Գիշերվա միջադեպից հետո Ադրբեջանը այսօր 200 մարդ է ընդունել, բայց սահմանի մոտ դեռ կուտակված շատ ադրբեջանցիներ կան։ Ճշգրիտ թիվ դժվար է ասել, Կուլլար գյուղի մոտ տարերայնորեն վրանային ավան է ձևավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG