Մատչելիության հղումներ

Թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքի հյուսիսային շրջանները


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Թուրքական բանակը նոր օդային հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ռազմական ճամբարներին, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը` տեղեկացնելով, որ հարվածների հետևանքով Քրդական բանվորական կուսակցության (PKK) երեք զինյալ է զոհվել:

«Զինյալները թուրքական հետախուզության կողմից հայտնաբերվել էին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրքի շրջանում»,- նշված է թուրքական ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG