Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում, ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշված է.
«Հայաստանը լիահույս է, որ Իսլանդիայի հետ հաստատված կառուցողական երկխոսությունը հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտման և համագործակցության զարգացման համար։
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։