Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում բուժաշխատողները ցույց են արել` պահանջելով իշխանություններից կատարել խոստումները


Բուժաշխատողների ցույցը Փարիզում, 16-ը հունիսի, 2020թ.
Բուժաշխատողների ցույցը Փարիզում, 16-ը հունիսի, 2020թ.

Ֆրանսիայում երեկ տասնյակ հազարավոր բուժաշխատողներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով, որ կառավարությունը կատարի առողջապահական համակարգը և հանրային հիվանդանոցները «փրկելու» իր խոստումները:

Նրանք պահանջում էին, որ իշխանությունները քաղաքականության արմատական փոփոխություն կատարեն, մեծ ներդրումներ կատարեն, բարելավեն աշխատանքային պայմանները և բարձրացնեն աշխատավարձերը: Փարիզում, ըստ ոստիկանության, մոտ 18 հազար բուժաշխատող է մասնակցել ցույցին:

Ոստիկանության փոխանցմամբ` 250-300 արմատականներ են միացել բժիշկներին, ինչը խաթարել է ցույցի խաղաղ ընթացքը` բախումներ սկսելով իրավապահների հետ: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Ձերբակալվել է ավելի քան 30 մարդ:

XS
SM
MD
LG