Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը հայտարարում է «կորոնավիրուսի դեմ առաջին հաղթանակի» մասին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը առողջապահության ոլորտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարում է «կորոնավիրուսի դեմ առաջին հաղթանակի» մասին՝ խոստանալով դասեր քաղել տնտեսական և հիգիենիկ ճգնաժամից:

Ֆրանսիացիներին հղած 20-րոպեանոց ուղերձում Ելիսեյան պալատի ղեկավարը հայտնել է, որ երկրի ողջ տարածքն այլևս «կանաչ գոտի» է։ Այսօրվանից Ֆրանսիան բացում է Եվրամիության անդամ հարևան պետությունների հետ սահմանները, դաշինքին մաս չկազմող մյուս երկրների հետ, որոնք չեն հաղթահարել համաճարակը, Ֆրանսիան սահմանները կբացի հուլիսի 1-ից: Սակայն Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից ժամանողները պետք է 14 օրով ինքնամեկուսացվեն, ինչի մասին Փարիզը այդ երկրների հետ նախապես է պայմանավորվել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր հունվարի 24-ին, համարվում է, որ Բորդո քաղաքում հայտնաբերված վարակակիրն առաջինն էր Եվրոպայում: Ներկայումս Ֆրանսիան վարակակիրների թվով՝ 157 հազար, 13-րդն է աշխարհում, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 հազար 407 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG