Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Արցախի համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հարությունյանը շնորհավորել է Գասպարյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա փորձը, արհեստավարժությունն ու գիտելիքները մեծապես կնպաստեն Զինված ուժերի շարունակական զորացմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում նոր հաջողությունների արձանագրմանը:

Օնիկ Գասպարյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է նշանակվել հունիսի 8-ին:

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին