Մատչելիության հղումներ

2021 թվականի Օսկարի մրցանակաբաշխությունը նախատեսված ժամկետից 2 ամիս ուշ կանցկացվի


Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2021 թվականի Օսկարի մրցանակաբաշխությունը նշանակված ժամկետից մոտավորապես երկու ամիս ուշ կանցկացվի։ Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ 2021 թվականի փետրվարի 28-ի փոխարեն այն տեղի կունենա ապրիլի 25-ին։

Օսկարի մրցանակաբաշխության 93 տարվա պատմության մեջ սա կլինի չորրորդ անգամը, երբ մրցանակաբաշխության օրը հետաձգվում է։

Մարտի կեսերից կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհով մեկ կինոթատրոնները փակվել են, ֆիլմեր չեն նկարահանվում, ֆիլմարտադրությունը պարալիզացված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG