Մատչելիության հղումներ

Քննարկվում է 2021-ի փետրվարին նախատեսված 93-րդ «Օսկար»-ը հետաձգելու հարցը


Հաջորդ՝ 93-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենա հաջորդ տարվա փետրվարին, բայց Ամերիկյան կինոարտադրության արվեստի և գիտությունների ակադեմիան քննարկում է այն ավելի ուշ անցկացնելու հնարավորությունները: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը փոխանցել են մի քանի աղբյուրներ:

Անանուն մնալու պայմանով՝ աղբյուրները պարզաբանել են, որ այս փուլում վերջնական որոշում չկա:

Միջոցառումը պլանավորված է 2021 թվականի փետրվարի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG