Մատչելիության հղումներ

ԱԺ շենքի մոտից 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել


Ոստիկաններն ԱԺ շենքի դիմաց, Երևան, 16-ը հունիսի, 2020թ.

Այսօր առավոտից ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի շենքի դիմաց:

Խորհրդարանում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը:

ԱԺ շենքի դիմաց ժամանակ առ ժամանակ հայտնվում էին Ծառուկյանի կողմնակիցները, սակայն ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկում:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ժամը 11-ի դրությամբ բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG