Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում, ինչպես տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում ԱԺ նախագահը, ինքն անդրադարձել է համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։
Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք, Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից», - նշել է Արարատ Միրզոյանը:
Նա հավելել է, որ նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ինքն ակնկալում է դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով: