Մատչելիության հղումներ

Պրահայում տեղի ունեցած սկանդալից հետո Ռուսաստանը վտարում է երկու չեխ դիվանագետների


Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան Ռուսաստանի ԱԳՆ շենքից դուրս գալուց հետո զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 15-ը հունիսի, 2020թ.

Ռուսաստանը անցանկալի անձ (persona non grata) է հռչակել երկու չեխ դիվանագետի և մինչև հունիսի 17-ը ժամանակ տվել երկիրը լքելու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, ուր ավելի վաղ կանչվել էր Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում տեղի ունեցած հանդիպումից հետո դեսպանը հաստատել է, որ պաշտոնական Մոսկվան վտարում է դիվանագետներին, որոնց անունները, սակայն, առայժմ չեն հրապարակվել:

Այս իրադարձությունը հաջորդում է Չեխիայի իշխանությունների կողմից ռուսաստանցի դիվանագետների վտարմանը: Պաշտոնական Պրահան պնդում է, որ նրանցից մեկը կանխամտածված մոլորեցրել է չեխական հատուկ ծառայություններին՝ ստահոդ տեղեկություններ տրամադրելով երկրորդ դիվանագետի մասին, թե իբր վերջինս պլանավորել է թունավորել Պրահայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին:

Երկու երկրների հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն էլ Պրահայում տեղադրված խորհրդային մարշալ Իվան Կոնևի արձանի ապամոնտաժումն էր:

XS
SM
MD
LG