Մատչելիության հղումներ

Չեխիայում երկու ռուս դիվանագետներ՝ persona non grata


Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրիչեկը և վարչապետ Անդրեյ Բաբիշը, Պրահա, 5-ը հունիսի, 2020թ.

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այսօր հաղորդել է, որ Պրահայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան երկու աշխատակիցներ հայտարարվել են persona non grata՝ անցանկալի անձ:

Ըստ Բաբիշի, Ռուսաստանի դեսպանատան ներսում առկա ինչ-ինչ ներքին տարաձայնությունների բերումով, երկու աշխատակիցներ Չեխիայի անվտանգության ծառայություններին փոխանցել են կեղծ տեղեկություններ երեք չեխ քաղաքական գործիչների դեմ իբր նախապատրաստվող մահափորձի մասին:

Վարչապետի հետ ասուլիսին մասնակցել է նաև Չեխիայի արտգործնախարար Տոմաշ Պետրիչեկը:

Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ չեխական մամուլում հրապարակվել է հոդված, որի համաձայն՝ Ռուսաստանի դեսպանատան գիտության և մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Անդրեյ Կոնչակովը մարտի կեսերին Պրահա է բերել «ռիցին» տեսակի նյութ, որը պետք է օգտագործվեր քաղաքապետ Զդենեկ Հրիբին և քաղաքապետարանի ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Օդնրեյ Կոլարժին և Պավել Նովոտնիին թունավորելու համար:

Բաբիշն ասել է, որ այդ ապատեղեկատվությունը վնաս է հասցրել չեխ-ռուսական հարաբերություններին:

Ռուսաստանն ի սկզբանե դատապարտել է մահափորձի վերաբերյալ չեխական մամուլում տեղեկատվությունների հրապարակումը և կտրականապես հերքել է որևէ դավադրութուն ծրագրելու մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG