Մատչելիության հղումներ

Թուրքիան վերաբացեց սահմանները


Թուրքիա - Ստամբուլի օդանավակայանը, մայիս, 2020թ.

Օրերս Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ կայացած նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն, Թուրքիան վերաբացել է իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանական ցամաքային սահմանի: Համավարակի դեմ պայքարում գրանցված դրական արդյունքների գնահատումը թույլ է տվել գնալ նորմալացման ճանապարհով և բացել ցամաքային, օդային և ծովային սահմանները:

Միևնույն ժամանակ, պետության ղեկավարի նախագահած նիստի ժամանակ քննարկվել են առողջապահական այն միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են սահմանների վերաբացմանը զուգահեռ: Ըստ այդմ, Թուրքիա մուտք գործող բոլոր ուղևորները բժշկական զննություն են անցնելու, անհրաժեշտության դեպքում նաև թեստավորվելու են:

Ավիահաղորդակցության վերականգնման որոշման համաձայն, Թուրքիան վերսկսել է մարտի 28-ից ի վեր դադարեցված թռիչքները դեպի արտերկիր: Նախօրեին կայացել են առաջին թռիչքները Լոնդոն, Ամստերդամ, Ֆրանկֆուրտ և Դյուսելդորֆ ուղղություններով: Առաջիկա շաբաթներին կվերսկսվեն թռիչքները դեպի ԱՄՆ, Հեռավոր Արևելք, ասիական և եվրոպական մի շարք քաղաքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG