Մատչելիության հղումներ

Թուրքիան վերաբացեց միջազգային ավիաչվերթները


Թուրքիա - Ստամբուլի նոր օդանավակայանը, հոկտեմբեր, 2020թ.

Եռամսյա ընդմիջումից հետո Ստամբուլի օդանավակայանը վերաբացեց միջազգային ավիաչվերթները։

Հունիսի 11-ին Turkish Airlines-ը ավիաչվերթներ է իրականացնում Մյունխեն, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Լոնդոն և Ամստերդամ ուղղություններով։

Բրիտանիայում բնակվող Ամալ Հալաքն ասել է, որ Թուրքիա գալու առաջին իսկ օրը էլեկտրոնային նամակ էր ստացել վերադարձի չվերթի հետաձգման մասին և միայն հիմա կարող է վերադառնալ Բրիտանիա։

Դյուսելդորֆ մեկնող ուսանող Դամլա Ասըջը Reuters-ին ասել է, որ եթե հնարավոր լիներ, հիմա չէր մեկնի, որովհետև օդանավում ուղևորներն իրար մոտ են նստում, ինչը մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը։

Հունիսի 1-ից Թուրքիայում վերաբացվել էին ներքին ավիաչվերթները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG