ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը նախագահ Դոնալդ Թրամփի անունից ռուսաստանցիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Դեսպանի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանի հետ համագործակցության:
«Ռուսաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ մենք վերահաստատատում ենք հանուն մեր բոլոր քաղաքացիների խաղաղ և բարգավաճ կյանքի Ռուսաստանի հետ համագործակցելու մեր ցանկությունը», - հայտարարել է դեսպանը:
Ջոն Սալիվանի հատուկ տեսաուղերձը տեղադրվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան կայքի Թվիթերի էջում: