Մատչելիության հղումներ

Չեխիան բացել է սահմանները հարևանների հետ


Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշ, Պրահա, 3-ը հունիսի, 2020թ.

Չեխիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 9 հազար 887 դեպք, մահացել է 329 մարդ:

Չեխիան ամբողջությամբ բացել է սահմանները հարևան Սլովակիայի, Ավստրիայի և Գերմանիայի հետ և արտոնել է անարգել ուղևորությունները Հունգարիայի հետ:

Չեխիայից Գերմանիա մեկնողները պարտավոր են հետևել կորոնավիրուսի վերաբերյալ գերմանական օրենքներին:

Չեխիան մտադիր է հունիսի 15-ից արտոնել եվրոպական ավելի քան 20 երկրների քաղաքացիների անարգել մուտքը:

Վարակի տարածման առումով բարդ վիճակում գտնվող երկրներից Չեխիա ժամանողները պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին վկայող փաստաթուղթ կամ ժամանելուն պես ենթարկվել կարանտինի:

Չեխիայում մարդիկ այլևս կարող են դիմակներ չկրել փողոցներում, սակայն դրանք պարտադիր են հանրային տրանսպորտում և խանութներում:

Czech Airlines ավիաընկերությունը վերսկսել է չվերթները Փարիզ, Ֆրանկֆուրտ, Բուխարեստ, Կիև և Օդեսա:

XS
SM
MD
LG