Մատչելիության հղումներ

Վարչապետ. ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան աշխարհը


Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետությունն ունի՞ պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, ուն, ինչքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ունի մարդկությունն այսօր»,- հավելեց Փաշինյանն` ի պատասխան հարցադրմանը, թե ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, թե կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, իսկ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդն էլ շեշտել է կառավարության 100 տոկոսով փոփոխության անհրաժեշտության մասին, արդյո՞ք ինքը` վարչապետը համարում է, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Համավարակի հաղթահարումից ետո և դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ ուժերի պահվածքը համաճարակի շրջանում և պիտի հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանն ու տարածմանը, այդ թվում` իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել` հասկանալու, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե չունեն կեղծ լուրերի տարածման հետ:

Ցանկացած պատերազմի ժամանակ, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում քայքայիչ գործողություն ծավալող անձինք ու ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի, և որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործողություններ ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերն արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնատականի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG