Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսից վարակվածների թիվն անցավ 500 հազարը


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն անցավ կես միլիոնը։ Պաշտոնական տվյալներով հիվանդության հետևանքով ավելի քան 6 հազար 500 մարդ է մահացել։

Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ ծրագրերի տնօրենն ասել էր, թե Ռուսաստանում մահացության վիճակագրությունը բարդ է հասկանալ։

Նոր դեպքերի թիվը Ռուսաստանում շարունակում է բարձր մնալ՝ օրական 8 հազարից ավելի։ Անցած մեկ օրում 174 մարդ է մահացել։

Աշխարհում COVID-19-ով վարակված մարդկանց թիվն անցավ 7 միլիոն 400 հազարը։ Մահացածների թիվը մոտենում է 420 հազարի, 3 միլիոն 700 հազարից ավելին ապաքինվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG