Մատչելիության հղումներ

ՀԲ-ն 1 տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի հավելյալ տարեկան 1.7 տոկոս տոկոսադրույքը


Հայաստանի և Համաշխարհային բանկի (ՀԲ) համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7 տոկոս դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է: Այն չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը), հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Համաշխարհային Բանկի և Հայաստանի ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7 տոկոս տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG