Գերմանիայի կառավարությունն այսօր հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են Բեռլինին՝ երկրի տարածքում տեղակայված ամերիկյան զորախմբի մասնակի դուրսբերման հնարավորության մասին։
«Ամերիկյան վարչակազմը տեղեկացրել է դաշնային կառավարությանը Գերմանիայի տարածքում ամերիկյան ռազմական ներկայության նվազեցման հարցի շուրջ ընթացող քննարկումների մասին։ Վերջնական որոշում, սակայն, առայժմ չի կայացվել», - հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գրեթե կիսով չափ կրճատել Գերմանիայի տարածքում տեղակայված 35 հազարանոց ամերիկյան զորախումբը։