Մատչելիության հղումներ

Հյուսթոնում կայացել է Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությունը


ԱՄՆ - Նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը տեսաուղերձով դիմում է Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության մասնակիցներին, Հյուսթոն, 9-ը հունիսի, 2020թ.

Նախօրեին ամերիկյան Հյուսթոն քաղաքում տեղի է ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությունը։ Դրա մասնակիցներին հատուկ հեռուստաուղերձով է դիմել նախագահության դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ կոչ անելով ռասիզմի դեմ պայքարը Միացյալ Նահանգներում տրամաբանական ավարտի հասցնել։

«Դուք չեք կարող պարզապես շրջվել ու գնալ։ Մենք չեն կարող շրջվել ու գնալ։ Մենք չենք կարող այս մի իրադարձությունը ևս աչքաթող անել՝ մտածելով, թե մեկ անգամ ևս կարող ենք անտեսել ռասիզմի գոյությունը», - հայտարարում էր Բայդենը։

Ֆլոյդի հուղարկավորությանը զուգահեռ՝ բողոքի ակցիաները ամերիկյան մի շարք քաղաքներում շարունակվում էին։ Դրանց ճնշման ներքո մի շարք խոշորագույն մեգապոլիսների ոստիկանական վարչություններ որոշել են հրաժարվել իրավախախտներին բերման ենթարկելու ընթացքում կիրառվող այն հնարքից, որը Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառ էր դարձել։

XS
SM
MD
LG