Մատչելիության հղումներ

Լա Լիգայի խաղերին ներկա կլինեն «վիրտուալ երկրպագուներ»


Կատալոնացիներն այս տարի էլ հավակնում են չեմպիոնի տիտղոսին, արխիվ, Բարսելոնա
Կատալոնացիներն այս տարի էլ հավակնում են չեմպիոնի տիտղոսին, արխիվ, Բարսելոնա

Գալիք հինգշաբթի օրը՝ հունիսի 11-ին, վերսկսվում են իսպանական Լա Լիգայի խաղերը։

Առաջնությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ընդհատվել է մարտ ամսին, և դեռևս հայտնի չէ, թե ով կվաստակի չեմպիոնի տիտղոսը՝ Բարսելոնայի նույնանուն թի՞մը, թե՞ Մարդիդի «Ռեալը»։

Ինչպես Բունդեսլիգայի և եվրոպական այլ մրցաշարերի դեպքում, իսպանական ակումբների երկրպագուների մուտքը մարզադաշտ արգելվում է։

Բայց ինչպե՞ս անել, որ հեռուստատեսությամբ խաղը դիտողի մոտ գոնե ինչ-որ չափով ստեղծվի ֆուտբոլային տրամադրություն։

Ահա Լա Լիգայի գյուտը՝ հեռարձակման ընթացքում վիդեոինժեներները հատուկ մոնտաժային հնարքներով կտեղադրեն վիրտուալ երկրպագուների պատկերները, դրոշներ, պաստառներ, ֆուտբոլիստներին քաջալերող կարգախոսներ, վանկարկումներ, հուզմունք, վրդովմունք, ուրախություն ու հիասթափություն, բղավոցներ և, իհարկե, գագաթնակետը՝ գոլից ծնվող ուրախության ճիչը։

Այո, այդ ամենն ընձեռում են համակարգչային արդիական ծրագրերը։ Լա Լիգային այդ տեխնոլոգիայով օգնել է նորվեգացի մասնագետների թիմը։

Այս գյուտի հեղինակը համակարգչային խաղեր արտադրող «Էլեկտրոնիկ Արթս» ամերիկյան ընկերության մարզական խաղերի բաժինն է։

«Ես միշտ հավատացել եմ, որ նորից կխաղանք, շատերը չէին հավատում, բայց ես գիտեի, որ կստացվի։ Մենք այս ծրագրի վրա սկսեցինք աշխատել հենց այն պահից, երբ մտածեցինք, որ Լա Լիգան կշարունակվի։ Կառավարությունը պետք է առողջապահության հարցը լուծեր, դա շատ բարդ հարց էր։ Իսկ մենք պետք է պատրաստվեինք մեր աշխատանքին։ Իրոք դժվար էր, բայց մենք կարողացանք դա անել», - ասել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը։

Լա Լիգայում մնացել է 11 տուր։ Առաջինը կորոնավիրուսի կարանտինից հետո դաշտ դուրս կգան «Սևիլյան» և «Ռեալ Բետիսը»։

Շաբաթ օրը «Բարսելոնան» կհուրընկալվի Մայորկայի «Ռեալին», իսկ կիրակի օրն էլ Մադրիդի «Ռեալը» կընդունի «Էյբարին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG