«Տեղեկատվության նախարարության ռազմավարության հիմքում, իմ կարծիքով, պետք է լինի լրատվամիջոցների գործողությունները շտկելը, որպեսզի ապահովենք առաջին հերթին պետական քաղաքականությունը տեղ հասցնելը և բնակչությանը պետությանը վնաս հասցնող տեղեկատվությունից պաշտպանելը», - հայտարարել է Բելառուսի տեղեկատվության նախարար Իգոր Լուցկին, ով նախարարի պաշտոնը ստանձնել է հուլիսի 4-ին՝ նախորդ կառավարության հրաժարականից հետո:
Օգոստոսին վեցերորդ ժամկետով վերընտրվել ցանկացող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցածր վարկանիշի մասին փաստող օնլայն հարցումներից հետո անցած շաբաթ բելառուսական լրատվամիջոցները զրկվեցին քաղաքական թեմաներով սոցհարցում անցկացնելու իրավունքից: