Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք


Գեղարքունիքի մարզ, 6 հունիսի, 2020թ.
Գեղարքունիքի մարզ, 6 հունիսի, 2020թ.

Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21-ն ապաքինվել են, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը:

Ըստ նրա` հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար և Լանջաղբյուր համայնքներում:

Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ և Ծովինար համայնքներում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են։

Հիշեցնենք, որ այս մարզում հուղարկավորություններին մասնակցության հետևանքով որոշ համայնքներում վարակակիրների թիվը կտրուկ աճել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG