Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում բողոքի ակցիաները շարունակվում են


Բողոքի ակցիա ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգtոնում
Բողոքի ակցիա ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգtոնում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակվում են սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զագնվածային բողոքի ակցիաները։

Պորտլենդում ոստիկաններն արցունքաբեր գազով և ձայնային նռնակներով են ցրել ցույցը, որի մասնակիցները ոստիկանների վրա տարբեր իրեր են նետել։

Ավելի վաղ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում, Սակրամենտոյում, Ֆենիքսում։

Անվանի դեմոկրատական առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնում բողոքի ակտիվիստներին, ովքեր պահանջում են վերջ տալ բերման ենթարկվողների նկատմամբ ոստիկանների բիրտ վերաբերմունքի։

Այնուամենայնիվ, նախորդ օրերի համեմատությամբ բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ է անցնում։

XS
SM
MD
LG