Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում բողոքի ակցիաների 10-րդ օրն է


Բողոքի ակցիա Սպիտակ տան մոտ, Վաշինգտոն, 4 հունիսի, 2020թ.

Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանութունից հետո Միացյալ Նահանգներում սկսված բողոքի ակցիաները շարունակվում են:

Հազարավոր մարդիկ մայրաքաղաք Վաշինգտոնում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում և բազմաթիվ այլ մեծ ու փոքր քաղաքներում դատապարտում են ոստիկանների վայրագ վերաբերմունքը բերման ենթարկվողների ու մասնավորապես սևամորթ կասկածյալների նկատմամբ:

Տասն օր տևող զանգվածային ցույցերի ընթացքում տեղի են ունենում նաև խանութների և գրասենյակների վրա հարձակումներ, հրկիզումներ, ավերումներ և թալան:

Բողոքի ակցիաների կազմակերպիչները հերքում են կապը հանցագործների հետ:

Ակտիվիստները հայտարարում, են որ ցանկանում են բողոքի ակցիաները վերածել Ամերիկայի արդարադատության համակարգը բարեփոխելու շարժման:

XS
SM
MD
LG