Մատչելիության հղումներ

Աղետը հնարավոր է կանխել միայն համերաշխության մթնոլորտում․ Գարեգին Բ կաթողիկոս


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով համավարակի շրջանին` կաթողիկոսը նշել է.- «Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության և փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետև արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձևերով և թշնամանքի հրահրմամբ։ Ներկա իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի և դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման և տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին։

Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG