Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բնակիչները երեք օր շարունակ չեն կարողանա տանից դուրս գալ


Ադրբեջան - Բաքվի փողոցնեիրն ախտահանվում են, արխիվ

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի ֆոնին իշխանությունները հայտարարում են կարանտինային միջոցառումների խստացման հերթական փուլի մասին: Երեկ երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Մամեդովը:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ չի բացառվում, որ արդեն այսօր օրվա երկրորդ կեսին երկրի կառավարությունը հայտարարի նոր կոշտ միջոցառումների ներդրման մասին: Մասնավորաբար, իշխանությունները մտադիր են երկրի բնակիչներին արգելել շաբաթվա վերջին երկու-երեք օրերին լքել իրենց բնակարանները: Ենթադրվում է, որ ուրբաթ օրվա երեկոյան ժամերից մինչև կիրակի կեսգիշերը փակ կլինեն բոլոր խանութներն ու հասարակական սննդի օբյեկտները, արգելվելու է մասնավոր ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերը վերջին օրերին կտրուկ կերպով ավելացել են: Նախօրեին կորոնավիրուսի 352 նոր դեպք է հաստատվել, 5 մարդ մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG