Մատչելիության հղումներ

Ադրբեջանում՝ տուգանքներ հասարակական վայրերում դիմակ չկրելու համար


Ադրբեջան - Ախտահանման աշխատանքներ Բաքվում, ապրիլ, 2020թ.

Ադբեջանում տուգանքներ են սահմանվել՝ հասարակական վայրերում դիմակ չկրելու համար: Ըստ Միլի մեջլիսում ընդունված օրինագծի, շարքային քաղաքացիները կտուգանվեն մոտ 30 դոլարի չափով, պաշտոնյաները՝ 60 դոլարի։ Կարգը երկորրդ անգամ խախտելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։

Երեկ երկրում կորոնավիրուսից մահվան 5 դեպք է արձանագրվել, սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է՝ համաճարակի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, մինչ օրս Ադրբեջանում մահացել է 68 մարդ, վարակված են մոտ 6 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG