Մատչելիության հղումներ

Սևան համայնք մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է


Սևան քաղաք, արխիվ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սևան համայնքի վարչական և տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նրա տեղեկացմամբ` հատուկ ռեժիմը կպահպանվի մինչև հունիսի 10-ը` ժամը 23:59-ը։

Հատուկ ռեժիմը, հիշեցնենք, սկսել է գործել մայիսի 25-ից՝ ժամը 06:00-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG