Մատչելիության հղումներ

Սևան քաղաքը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը ներառյալ


Սևան քաղաքը, արխիվ, լուսանկարը` քաղաքապետարանի ֆեյսբուքյա էջից

Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև հունիսի 3-ը` ժամը 23։59-ը, սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։

Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի:

Որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին:

Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ևս ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու:

XS
SM
MD
LG