Մատչելիության հղումներ

Հայ զինծառայողները կմեկնեն Մոսկվա` մասնակցելու զորահանդեսին


Հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին, «Ազատությանն» ասել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Շարասյունը, ըստ Ստեփանյանի, կծածանի պատերազմի եռակի շքանշանակիր Թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։ Շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև պաշտպանության նախարարը, վերջինիս մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում հույս էր հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի կորոնավիրուսից և կկարողանա անձամբ մասնակցել միջոցառմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG