Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել


Պատգամավոր Հրաչյա Հակոբյան, 1-ը հունիսի, 2020թ.

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել։

Տեղեկությունն «Ազատությանը» փոխանցած պատգամավորի խոսքով՝ թեստը երեկ երեկոյան է հանձնել, իսկ կորոնավիրուսով վարակված քրոջ ընտանիքի հետ կիրակի է շփվել։

Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ Փաշինյաններին այցելելիս պահպանել է սահմանված բոլոր կանոնները:

«Մենք ընտանիքի ներսում չափազանց զգուշավոր ենք եղել: Երբ ես, օրինակ, գնացել եմ իրենց տուն, եղել եմ դիմակով, տուն մտնելուց ախտահանվել եմ: Էնպես որ, պահպանվել են ընտանիքի ներսում բոլոր էդ կանոնները», - ասել է նա:

XS
SM
MD
LG