Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 5,5 հազարին, մահացել է 63 մարդ


Ադրբեջան - Բացօթյա սրճարան Բաքվում, մայիս, 2020թ.
Ադրբեջան - Բացօթյա սրճարան Բաքվում, մայիս, 2020թ.

Ադրբեջանում, պաշտոնական վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 հազար 494-ի: Երեկ հրապարակված տվյալներով՝ նոր վարակակիրների թիվը 248 էր, զոհերի թիվը հասել է 63-ի:

Ադրբեջանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մինչ օրս իրականացվել է 298 հազար 648 թեստավորում:

Ադրբեջանում մարտի 29-ին սահմանված կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 15-ը, սակայն ապրիլի 27-ին վերաբացվել են խանութները և մի շարք ձեռնարկություններ, մայիսից էլ վերսկսվել է երկաթգծի աշխատանքը:

XS
SM
MD
LG