Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 517-ով, բուժվածներինը՝ 25-ով, գրանցվել է մահվան ևս 19 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 517-ով՝ հասնելով 10009-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 25-ով և հասել 3 հազար 427-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 59 հազար 917 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 158-ի, կորոնավիրուսով վարակված ևս 56 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 368 մարդ:

Առաջին անգամ մեկ օրում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում գերազանցեց 500-ը, մինչ այժմ ամենամեծ թիվը 460-ն էր, որը գրանցվել էր մայիսի 28-ին:

Նշենք, որ աննախադեպ է նաև հիվանդությունից մեկ օրում գրանցված մահվան դեպքերի թիվը՝ 19, մինչ օրս ամենամեծ թվով՝ 15 դեպք արձանագրվել էր մայիսի 27-ին:

XS
SM
MD
LG