Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 442-ով, բուժվածներինը՝ 32-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 442-ով՝ հասնելով 8 հազար 216-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 32-ով և հասել 3 հազար 287-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 54 հազար 931 է:

Մահացածներից ամենատարեցը, ըստ Առողջապահության նախարարության, 92 տարեկան էր, իսկ երիտասարդը՝ 43 տարեկան։

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 113-ի, կորոնավիրուսով վարակված ևս 44 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 772 մարդ:

XS
SM
MD
LG