Մատչելիության հղումներ

ԱՄՆ տասնյակ քաղաքներում պարետային ժամ է, ձերբակալվել է գրեթե 1700 մարդ


ԱՄՆ - Բողոքի ցույցը մայրաքաղաք Վաշինգտոնում, 29-ը մայիսի, 2020թ.

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած զանգվածային ցույցերը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում չեն դադարում:

Տասնյակ քաղաքներում պարետային ժամ է հայտարարված, երեք օրվա ընթացքում գրեթե 1700 մարդ է ձերբակալվել:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ առնվազն 75 քաղաքներում, դրանցից շուրջ չորս տասնյակում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դեթրոյթում, ըստ CNN-ի, երկարաձգվել է պարետային ժամը:

Մայիսի 25-ին Մինեապոլիսում 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահվան համար ցուցարարները մեղադրում են ոստիկաններին, միջադեպին մասնակցած 4 ոստիկանները հեռացվել են աշխատանքից, նրանից մեկը ձերբակալվել է։

XS
SM
MD
LG