Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակը՝ կորոնավիրուսի մասին. «Դա իրական է»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կորոնավիրուսը հորինված են համարում նրանք, ովքեր չեն ցանկանում նայել չորսկողմը և ուշադիր ուսումնասիրել համաճարակի մասին տեղեկատվությունը, ասել է վերջերս կորոնավիրուսից բուժված Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը, օրինակ բերելով սեփական փորձը, հավաստիացրել է՝ «դա իրական է»։

Բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է Տնտեսագիտության բարձր դպրոցի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Ռուսաստանում հարցվածների ավելի քան 23 տոկոսը կորոնավիրուսի համաճարակը համարում են շահագրգիր անձանց կողմից հորինված երևույթ, իսկ շուրջ 10 տոկոսն էլ համոզված են, որ վարակի վտանգը չափազանցեցված է:

«Դա թերևս ուշադիր կարդալու, շուրջբոլորը նայելու, տեսնելու ցանկության պակասն է, թե որքան մարդ է հիվանդանում և ինչպես են հիվանդանում», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանում բացի Դմիտրի Պեսկովից ավելի քան 379 հազար վարակակիրների թվում էին նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG