Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետը ապաքինվել է կորոնավիրուսից


Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը տեսակապով խորհրդակցության ժամանակ հայտնում է իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին, Մոսկվա, 30-ը ապրիլի, 2020թ.
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը տեսակապով խորհրդակցության ժամանակ հայտնում է իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին, Մոսկվա, 30-ը ապրիլի, 2020թ.

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը հասել են 300 հազարի` անցած մեկ օրում արձանագրվել է վարակի ևս 9 հազար 263 դեպք:

Վարակակիրների թվում են նաև Պետդումայի առնվազն վեց պատգամավորներ: Պաշտոնապես հաղորդվում է, որ նրանցից երկուսն արդեն ապաքինվել են, երկուսը գտնվում են հիվանդանոցում, մյուսներն էլ բուժումն անցնում են տանը:

Ավելի վաղ վարակվել էին նաև կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` վարչապետ Միխայիլ Միշուստինը, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այսօր հաղորդվեց, որ Միշուստինը գրեթե երեքշաբաթյա բուժումներից հետո արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և այսօրվանից անցել պարտականությունների կատարմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG