Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանը կգլխավորի Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը


Իրանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ, Թեհրան, 28-ը մայիսի, 2020թ.
Իրանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ, Թեհրան, 28-ը մայիսի, 2020թ.

Իրանի խորհրդարանը կգլխավորի Թեհրանի երկարամյա քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

«Ազատության» իրանական ծառայության փոխանցմամբ՝ Թեհրանն ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարած Ղալիբաֆի անունը կապվում է բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների հետ, նա նաև հայտնի է ընդդիմախոսների նկատմամբ կոշտ բռնաճնշումներով: 2003 թվականին, մասնավորապես, զբաղեցնելով երկրի ոստիկանության ղեկավարի պաշտոնը, նա անձամբ է հրաման արձակել կրակ բացել բողոքի ակցիաների մասնակից իրանցի ուսանողների դեմ:

58-ամյա Ղալիբաֆը խորհրդարանի խոսնակի պաշտոնում փոխարինում է Ալի Լարիջանիին, ով Իրանի օրենսդիր մարմինը ղեկավարել է 2008 թվականից մինչև այս տարվա մայիս: Լարիջանին այժմ զբաղեցնում է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդականի և Իրանի արդյունավետության հարցերով խորհրդի անդամի պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG