Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտ 5,7 մլն է, մահացել է շուրջ 355 հազար, բուժվել՝ 2,35 մլն մարդ


ԱՄՆ - Ռեստորան Կալիֆորնիայի Փլեյսըրվիլ քաղաքում, մայիս, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 5 միլիոն 700 հազար է, ավելի քան 355 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 2 միլիոն 350 հազար մարդ:

Այս պահին հիվանդության էպիկենտրոնը շարունակում է մնալ Լատինական Ամերիկան:

Միացյալ Նահանգներում Covid-19-ի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը, բայց նոր դեպքերի թիվը նվազում է, և տեղական իշխանությունները վերացնում են սահմանափակումները: Մայրաքաղաք Վաշինգտոնում, օրինակ, ինքնամեկուսացման ռեժիմը վաղվանից չեղյալ է հայտարարվում:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը փոխել է Covid-19 ունեցող հիվանդների գրանցման կանոնները. այժմ նրանց թիվը կնվազի, քանի որ ասիմպտոմ դեպքերը չեն գրանցվի: Առողջապահության նախարարությունը նոր հանձնարարականներ է տվել, որ թեստի դրական արդյունքի դեպքում, եթե մարդը առողջության հետ կապված բողոքներ չունի, նա համարվում է ոչ թե հիվանդ, այլ՝ «կրող», և չպետք է հայտնվի հիվանդացության և մահացության վիճակագրությունում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկարաձգել է անցագրային ռեժիմը մինչև հունիսի 14-ը, սակայն հունիսի 1-ից թույլատրել է ոչ պարենային խանութների, արհեստանոցների և կենցաղային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների աշխատանքը: Ըստ «Ռոսստատ»-ի՝ Ռուսաստանում այժմ մոտ 4 միլիոն 300 հազար գործազուրկ կա, նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր պաշտոնապես գրանցված 1,9 միլիոն գործազուրկի մասին: Բարեգործական կազմակերպություններում նշում են, որ իրենց են դիմում մարդիկ, որոնց համաճարակից առաջ վստահորեն կարելի էր դասել միջին խավին:

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Եվրամիության տնտեսության վերականգնման ծրագիր. Յոթ տարվա ընթացքում նախատեսվում է ծախսել 750 միլիարդ եվրո: Ծրագիրը պետք է հաստատվի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից:

XS
SM
MD
LG