Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պետական մեծ աջակցություն է ցուցաբերում ավտոմոբիլաշինությանը


Ավտոցուցադրություն Ֆրանսիայում, արխիվ
Ավտոցուցադրություն Ֆրանսիայում, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է ավտոմոբիլային արդյունաբերությանը 8 միլիարդ եվրո պետական աջակցություն ցուցաբերելու մասին։ Հատկացումների մեծ մասը առաջին հերթին ուղղվելու է էլեկտրական և հիբրիդային շարժիչով մեքենաների արտադրությանը։

Նախատեսվում է 2025 թվականին հասնել տարեկան մեկ միլիոն էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներ թողարկելու արտադրական հզորության։ Մակրոնը խնդիր է դրել, որ Ֆրանսիան դառնա Եվրոպայում «մաքուր» ավտոմեքենաների արտադրության առաջնորդը։

Ավտոգործարանները այդ ուղղությունը զարգացնելուց բացի, պետք է դրսի իրենց մասնաճյուղերը բերեն Ֆրանսիա՝ աշխատատեղեր բացելու համար։

Պետական աջակցության գումարից մեկ միլիոն եվրոն ուղղվելու է գնորդների սուբսիդավորմանը, մասնավորապես, էլեկտրական լիցքավորումով հիբրիդային շարժիչով մեքենայի գնորդը պետության կողմից երկու հազար եվրոյի օգնություն կստանա։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայում ավտոմոբիլաշինությունը 80 տոկոսով կրճատվել է։ Վաճառքի ծառայություններում նոր և օգտագործված կես միլիոն ավտոմեքենաներ են կուտակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG