Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 38-ի


Կորոնավիրուսի թեստավորում, արխիվ
Կորոնավիրուսի թեստավորում, արխիվ

Ստացվել են նախօրեին Հայաստան ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, այսօր հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Բոլոր 4 վարակակիրները, հաղորդագրության համաձայն, Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են:

Մեկուսացվել է 4 քաղաքացի, թեստավորումների ընդհանուր քանակը 789 է:

Այսպիսով, մինչ օրս Արցախում կորոնավիրուսի 38 դեպք է հաստատվել, վարակվածներից 14-ն արդեն առողջացել են, մեկուսացված է 80 քաղաքացի, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG