Մատչելիության հղումներ

Չեխիան բացում է սահմանները


Չեխիան այսօրվանից բացում է սահմանները Ավստրիայի ու Գերմանիայի հետ, բայց` ոչ բոլորի համար. երկիր կկարողանան մտնել միայն Չեխիայի քաղաքացիները, երկրում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, Եվրամիության երկրների ուսանողները և գործարարները:

Բացի այդ, բոլոր եկվորները պարտավոր են հավաստագիր ներկայացնել, որ վարակված չեն կորոնավիրուսով, կամ` երկշաբաթյա կարանտին անցնել: Վաղվանից կբացվի նաև Չեխիայի և Սլովակիայի միջև սահմանը, այս դեպքում, սակայն, կգործեն այլ կանոններ` չեխերն ու սլովակները կարող են միմյանց այցելել և հարևան երկրում մնալ առավելագույնը 48 ժամ:

Չեխիան առաջիններից մեկն էր Եվրամիության տարածքում փակել սահմանները, տեղաշարժի սահմանափակումները ուժի մեջ էին մտել մարտի 12-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG