Մատչելիության հղումներ

Չեխիան աստիճանաբար վերանայում է դիմակներ կրելու խիստ որոշումը


Չեխիա - Մարդիկ Պրահայի մետրոյում՝ կարանտինի ժամանակ, արխիվ

Չեխիայի կառավարությունը քաղաքացիներին թույլատրել է մայիսի 25-ից բաց տարածքներում դիմակներ չկրել, բայց փակ տարածքներում, մասնավորապես՝ տրանսպորտում, դրանք դեռ պարտադիր են:

Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտարարել էր, որ մայիսի 19-ից դիմակներ կրելը պարտադիր չէ այն հիմնարկների ներսում, որտեղ աշխատակիցները կարող են միմյանցից երկու մետր հեռավորություն պահպանել:

Չեխիան աշխարհի եզակի երկրներից է, որտեղ կարանտինի հենց սկզբից թե՛ դրսում, թե՛ ներսում դիմակ կրելը պարտադիր էր:

Սահմանափակումները աստիճանաբար վերացվում են: Չեխիայի ֆուտբոլի առաջնության խաղերը մայիսի 23-ից վերսկսվելու են, սկզբնական շրջանում առանց հանդիսատեսի: «Չեխական ավիաուղիներ»-ը մի շարք ուղղություններով վերականգնել է ավիաչվերթները:

Չեխիայում մինչ օրս կորոնավիրուսի ավելի քան 8 հազար 600 դեպք է արձանագրվել, 5 հազար 700-ից ավելի հիվանդ բուժվել է, մահացել է 302 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG