Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ոստիկանությունն առնվազն 80 ցուցարար է ձերբակալել այսօր քաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների ընթացքում: Reuters գործակալության փոխանցմամբ` բողոքի ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել:
Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները բողոքում էին Չինաստանի խորհրդարանի կողմից այս շաբաթ ընդունված օրինագծի դեմ: Այն Պեկինին իրավունք է տալիս առանց տեղական իշխանությունների հավանության Հոնկոնգի տարածքում կիրառել ազգային անվտանգության պահպանմանը միտված համաչինական օրենքները:
Ցուցարարների համոզմամբ` այս օրինագիծը Հոնկոնգի կենսագործունեության հիմքը հանդիսացող «Մեկ պետություն` երկու համակարգ» սկզբունքի կոպիտ խախտում է: