Այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել Հոնկոնգի օրենսդիր ժողովում: Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող Հոնկոնգի խորհրդարանում կրքերը թեժացել են առանցքային հանձնաժողովներից մեկի նախագահի ընտրության ժամանակ:
Պեկինի աջակցությունը վայելող պատգամավորները ցանկանում են վերահսկողություն սահմանել Հոնկոնգի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի գործունեության հանդեպ` նախագահի պաշտոնում իրենց թեկնածուին նշանակելով: Ընդդիմադիրների համոզմամբ` այս քայլի գլխավոր նպատակներից մեկը Պեկինի շահերից բխող մի շարք օրենքների շուտափույթ ընդունումն է:
Դրանցից առանցքայինը, ըստ Reuters գործակալության, Հոնկոնգի տարածքում Չինաստանի օրհներգի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար քրեական պատիժ սահմանելու հարցն է: