Մայիսի 23-ին Ժամը 15։15 Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավով անվճար Հայաստան է վերադառնում 104 քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։
Պարետի ցուցումով վերոնշյալ թռիչքով Հայաստան ժամանող հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր։