Մատչելիության հղումներ

Մնացականյանը Մայիլյանին է ներկայացրել ՄԽ համանախագահների հետ տեսակոնֆերանսի արդյունքները


Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին, հայտնում է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ տեղեկատվության վարչությունը:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ և գոհունակություն հայտնել երկու գերատեսչությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության հեռանկարների շուրջ՝ պայքարելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ, որը սահմաններ չի ճանաչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG